Հյուսիսային Անգլիայում արտառոց մրցում է կայացել` ծխամորճ ծխելու մրցույթ, որը վեջին անգամ կայացել էր 5 տարի առաջ:

Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, նախ մասնակիցներին առաջարկվել է ստուգել ծխամորճերը, այնուհետ կազմակերպիչները մասնակիցներին հատուկ փաթեթ են տվել, որում եղել է 3 գրամ ծխախոտ, ծխամորճ եւ երկու լուցկի: Պայքարը բավական թեժ է եղել:

Մասնակիցները 5 րոպեի ընթացքում պետք է պատրաստեին ծխամորճը: Բարդությունն այն էր, որ ծխախոտը ճիշտ լցնեն, ծխեն դանդաղ եւ երկար, բայց այնպես, որ չհանգի:

Գլխավոր մրցանակը բաժին է հասել Ծխամորճ սիրողների Բարսելոնյան ակումբի անդամ Անտոնիո Պասկուալին, նրան հաջողվել է կրակը պահել 58 րոպե եւ 7 վայրկյան: