Երեկ` հուլիսի 17-ին Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվածների մեջ երեք հայ կա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` նշելով, որ նրանք Վրաստանի քաղաքացիներ էին:
Զոհվել են 30-ամյա Նաիրա Թումասյանը, 27-ամյա Զինավոր Ֆյոդորովը եւ 4-ամյա Զիմա Ֆյոդորովը:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Ախալքալակ-Բաթումի մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթար էր եղել: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել էր, ինչի հետեւանքով վեց ուղեւոր եւ վարորդը մահացել էին։
Եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց:
Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Հայտնի է, որ միկրոավտոբուսը եղել է ներքին երթուղու, եւ ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։


























