Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին, ժամը 06.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երեւան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղեւոր կա, եւ ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում:
Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի ավիացիոն անվտանգության հերթապահ մասից բերման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Ալի Ս.-ին:
Անձնական զննությամբ՝ պիջակի գրպանից հայտնաբերված կաշվե դրամապանակի մեջ հայտնաբերվել է 1,02 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























