NASA-ի գիտնականների ուշադրությունը կրկին սեւեռվել է Սատուրնի վրա: Cassini ուղեծրային կայանին հաջողվել է ստանալ մոլորակի եւ նրա արբանյակների հստակ լուսանկարներ, ինչը թույլ է տվել վերականգնել մոլորակի շուրջ հանելուկային օղակների ուսումնասիրությունը: Վերջին անգամ նման հստակ լուսանկարներ ստացվել էին երկու տարի առաջ, գրում է NEWSru.com-ը:
Cassini կայանի թռիչքի ուղեծրի փոփոխության շնորհիվ գիտնականների համար հրաշալի տեսարան է բացվել, ասվումէ NASA-ի կայքում: Աստղագետներն այժմ անհամբերությամբ սպասում են այդ լուսանկարներին, որպեսզի շարունակեն հետազոտությունները:
Շնորհիվ այդ լուսանկարների, գիտնականները կստանան Սատուրնի համակարգի լիակատար եռաչափ պատկեր: Cassini-ի ուղեծրի հաջորդ փոփոխությունը տեղի է ունենալու 2015թ. վերջին, նավը կանցնի մթնոլորտի եւ մոլորակին մոտ գտնվող օղակի միջեւ, ինչը խոստանում է նոր արժեքավոր լուսանկարներ:





























