Սիրիացի զինվորականները շարունակում են հանգստյան օրերին Դամասկոս ներթափանցած ընդդիմադիր գրոհայինների ոչնչացման գործողությունը:
Ինչպես ահղորդումէ սիրիաական պետական SANA գործակալությունը, գործողությունն ընթանում է Մայդան եւ Թադամուն թաղամասերում: Դրանք Դամասկոսի ամենախիտ բնակեցված տարածքներն են, ուստի մի քանի շրջաններում տարհանել են բանկիչներին: Ահաբեկիչները վայր չեն դրել զենքը եւ մի քանի վտանգավոր հարձակումներ են իրականացրել: Նրանք ռումբ են պայթեցրել Ֆալյաֆիլ Ջիսր խաչմերուկում, Սեբաա Բահրատ հրապարակում գնդակոծել են Արաբական սոցիալիստական վերածնունդ կառավարող կուսակցության շենքը:
Իշխանությունների տվյալներով, մեկ օրում Դամասկոսում ոչնչացվել է 33 ահաբեկիչ, 15-ը վիրավորվել են, եւս 145-ը` ձերբակալվել:
Մայարքաղաքի մատույցներում սպանվել են եւս 77 ընդդիմադիրներ:



























