«Յունիբանկը» նոր մասնաճյուղ կբացի Արաբկիր վարչական շրջանում: Հուլիսի 13-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է բանկի 42-րդ` «Քոչար» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է` ք.Երեւան, Հր. Քոչար 19, 13/1:

Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ նոր մասնաճյուղի հետ մեկտեղ «Յունիբանկի» երեւանյան մասնաճյուղերի քանակը կազմեց 21: Մարզերում եւ ԼՂՀ-ում եւս գործում են  բանկի  21 սպասարկման կետեր:

Գրավիչ պայմաններով տրամադրվող ծառայությունների լայն տեսականին եւ մասնաճյուղի ժամանակակից ձեւավորումը հաճախորդների համար կապահովեն հարմարավետ եւ որակյալ սպասարկում:

Նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում` կիրականացնի ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում: