Լեհաստանն անհանգստացած է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռեւս լուծված չէ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական  «ԱՊԱ» գործակալությունը, հուլիսի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ-ի ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին: 

Ըստ նրա` Լեհաստանն աջակցում եւ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ընդունում  ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 

Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տվյալ խնդիրը պետք է լուծվի, եւ վերջնականապես պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին նախօրեին ժամանել է Ադրբեջան: Այցը նվիրված է Ադրբեջանի եւ Լեհաստանի միջեւ  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Հանդիպման ընթացքում ղեկավարության հետ քննարկվել են  «Արեւելյան գործընկերության» շրջանակում երկկողմ համագործակցության հեռանկարները: