«Ազգայիններ» հասարակական շարժումը, որը հիմնել են նախկին նախագահ Զվիադա Գամսախուրդիայի համակիրները, հուլիսի 18-ին միացել են միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքին, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Միությունը, ըստ «ՎԵ»-ի ներկայացուցիչների, պետք է ծառայի քաղաքացիական համերաշխության ամրապնդմանը, Վրաստանում Գամսախուրդիայի բավական շատ կողմնակիցներ կան: Նախկին նախագահը երկրից փախել էր 1992 թվականին եւ վախճանվել 1993 թվականին` աքսորի մեջ գտնվելով:




























