Արաբ լրագրողները պատմել են եգիպտական «ամառային կանանց» ֆենոմենի մասին` անչափահաս աղջիկների, որոնց հարուստ զբոսաշրջիկներին սեռական ստրկության են հանձնում սեփական ընտանիքները: Նման փաստի գոյությունն է հաստատում հուլիսին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից հրապարակած զեկույցը մարդկանց առեւտրի մասին:
Ամենից հաճախ հաճախորդներ են դառնում արաբ հարուստ զբոսաշրջիկները: Աղջկա ընտանիքն ստանում է 495- 4 հազար 950 դոլար: «Ամառային կանանց» խնդրին Եգիպտոսում ուշադրություն է դարձրել «Ալ Արաբիա» հրատարակչությունը:
Ժամանակավոր կանանց մատակարարում են հիմնականում նրանց ընտանիքները, ընդ որում` չտեղեկացնելով անձամբ աղջիկներին:
Ստրկուհին հիմնականում հարուստ զբոսաշրջիկին որպես ամուսին է ընկալում, եւ նրա հեռանալը դառնում է ցնցում:
Օրենքով արտասահմանցին չի կարող ամուսնանալ եգիպտուհու հետ, եթե տարիքային տարբերությունը 10 տարուց ավելի է: Զույգը չի կարող համար վարձել հյուրանոցում, եթե չի ներկայացնում ամուսնական վկայական: Այդ ամենը հաղթահարվում է փաստաթղթերը կեղծելով: Արդյունքում զբոսաշրջիկը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ ամուսնությունն իրավական ուժ չունի:
Եթե «ամառային ամուսնություններից» երեխաներ են ծնվում, ապա նրանք համալրում են Եգիպտոսի փողոցների հարյուր հազարավոր մուրացկանների շարքերը: «Ամառային կանայք» մերժված են հասարակության կողմից, նրանց մեծամասնությունը դառնում են մարմնավաճառներ, հաղորդում է NEWSru.com-ը:




























