«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության (ՀԿԵ) գնացքներով մեկ ամսվա ընթացքում (հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը) վրացական հանգստավայրեր է մեկնել 6 հազար 173 մարդ: Այդ մասին նշված է ՀԿԵ մամուլի հաղորդագրության մեջ: Դա 27 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 4 հազար 848 ուղեւոր:
Երեւան-Բաթումի գնացքի ուղեւոր են դարձել 3 հազար 804 մարդ, ինչը 15 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Իսկ հակառակ ուղղությամբ ՀԿԵ-ն տեղափոխել է 2 369 ուղևոր, ինչը գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը 53 տոկոսով:
Գնացքների միջին բնակվածությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 21 մարդ` մեկ վագոնի համար, ինչը 62տոկոսով ավել է, քան 2011 թվականին` 13 մարդ մեկ վագոնի համար:
Ընդհանուր առմամբ` հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 15-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 14 հազար 117 տոմս, ինչը 9 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա քանակը, երբ վաճառվել էր 13 հազար 961 տոմս:



























