Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, հուլիսի 18-ին կայացել է նրա հանդիպումը Վրաստանի ՊՆախարար Դմիտրի Շաշկինի հետ:

Ինչպես նշել է Շաշկինը, Թուրքիան միշտ եղել է Վրաստանի «մեծ ընկերը» եւ աջակցություն ցուցաբերել բանակի զարգացման գործում, հաղորդում է «Կավկազ օնլայնը»:

«Թուրքական կողմը միշտ աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ աջակցություն ցուցաբերել բանակին` ինչպես տեխնիկական, այնպես էլ կրթական»,- ընդգծել է նա: Շաշկինը նկատել է, որ «Թուրքիան միշտ անում է այն, ինչ ասում է»:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նկատել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է վրացական կողմին օգնություն ցուցաբերել: Նա հիշեցրել է, որ Աֆղանստանում` թուրքական պատասխանատվության գոտում վրացի զինվորականներ են ծառայում: