Հունիսի 13-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ճակատի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 53-ամյա Էդիկ Թ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել էր, որ դրանք ստացել է տանը, հարբած վիճակում գլուխն անզգուշաբար ապակուն հարվածելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հարեւանի` Գարիկ Թ.-ի  տանը, վիճաբանության ժամանակ, վերջինիս ընկերը` Երեւան քաղաքի բնակիչ ոմն Աշոտ, գարեջրի շշով հարվածել է  Էդիկ Թ.-ի գլխին:

Էդիկ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Պարզվել է, որ ոմն Աշոտը 50-ամյա  Աշոտ Տ.-ն է, որը հուլիսի 17-ին, ժամը 16.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: