Ռուսական եւ թուրքական ատոմային նախագծերի ժամանակին իրագործումը զրոյի կհավասարեցնի աշխարհում առկա բացասական տրամադրությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Միջուկային էներգետիկայի ոլորտում մեր համատեղ աշխատանքն ամենանշանակալի կապիտալ ներդրումն է: Այդ քայլն արված է, թեեւ աշխարհում առկա բացասական տրամադրություններին: Ես վստահ եմ, որ աշխատանքների ժամանակին կատարումն ու ավարտումը զրոյի կհավասարեցնի չարակամների նախաձեռնությունները»,-ասել է Էրդողանը:
Իր հերթին Պուտինը հայտարարել , որ երկու երկրների միջեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը բավականին արդյունավետ է: Խոսքն, ըստ նրա, ոչ միայն ածխաջրածինների փոխադարձ առեւտրի մասին է, այլեւ էներգետիկայի բարձրտեխնոլոգիական ոլորտում, ինչպիսին ատոմայինն է:
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Թուրքիայի վարչապետի անմիջական ջանքերով, երկու երկրների միջեւ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի: «Բավական է ասել, որ առեւտրաշրջանառության ծավալն աճել է 25 տոկոսով եւ հասել 34 մլրդ դոլարի»,-ասել է Պուտինը, հավելելով, որ ավելանում են նաեւ թուրքական շուկայում մշտապես աշխատող ռուսական ընկերությունների թիվը:




























