Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում այսօր` հուլիսի 18-ին, ժամը 13-ի սահմաններում այրվել է ավտոմեքենա, ինչի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել հինգ հոգի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ; Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.18-ին, մարվել` 13.24-ին:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ 21» մակնիշի ավտոմեքենան: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Համլետ Եղիազարյանը, 38-ամյա Հովհաննես Պետրոսյանը, 37-ամյա Մհեր Գրիգորյանը, 37-ամյա Պարույր Հովսեփյանը եւ 48-ամյա Դավիթ Կիրակոսյանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


























