Հայաստանում 2011 թվականի տվյալներով 100 մարդուն բջջային կապի 122 բաժանորդ է համընկնում: Այդ մասին ասվում է  «Տեղեկատվությունը եւ հաղորդակցումը հանուն 2012-ի զարգացման. բջջային կապի առավելագույն  օգտագործում» զեկույցում, որը հրապարակել է Համաշխարհային բանկը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի բնակչության 99%-ն օգտվում է բջջային կապից: Միայն 7.4%-ն է օգտվում բջջային համացանցից: Հայաստանցի բաժանորդը բջջային կապով խոսում է ամսական միջինը 344 րոպե:  

Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում բջջային կապից օգտվողների թիվը գերազանցել է 6 միլիարդը, որոնցից 5 միլիարդը զարգացած երկրներում են:

Զեկույցում նշվում է, որ օգտագործողների կողմից 2011 թվականին ավելի քան 30 միլիարդ բջջային հավելվածներ են  ներբեռնվել: 

Փորձագետնեը նաեւ ընդգծում են կառավարության դերը բջջային հավելվածներ մշակելիս, ինչպես նաեւ դրանց առաջացմանը նպաստող ինովացիոն լաբորատորիաներ ստեղծելիս:

Օրինակ, «infoDev»-ը Ֆինլանդիայի կառավարության եւ  «Nokia» ընկերության հետ համատեղ ստեղծել է տարածաշրջանային 5 ինովացիոն լաբորատորիաներ  (mLabs) Հայաստանում, Քենիայում, Պակիստանում, Հարավային Աֆրիկայում եւ Վիետնամում»,- նշվում է զեկույցում: