Սիրիայի պաշտպանության փոխնախարար, գեներալ Ասեֆ Շաուքաթը եւս զոհվել է այսօր` հուլիսի 18-ին Սիրիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է Սիրիայի Պետական հեռուստատեսությունը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Ռաջհան զոհվել էր Սիրիայի ազգային անվտանգության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունից: Շենքում ուժային կառույցների ղեկավարների նիստ էր ընթանում:
Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:




























