Կուբանի ջրհեղեղից տուժած հայերի ցուցակը շարունակում է ճշգրտվել եւ լրացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայնել է Ռուսաստանի հայերի միության Կրիմսկի շրջանի մասնաճյուղի նախագահ Վազգեն Ներսիսյանը:
Նրա խոսքով, վերջին տվյալներով, տուժած հայերի ցանկում ավելի քան 120 անուն կա: Շարունակվում է Ռուսաստանի տարբեր հատվածներից ստացվող հումանիտար օգնության բաշխումը:
Միաժամանակ, Ներսիսյանը նշել է, որ իր ունեցած տվյալներով, ջրհեղեղից զոհվել է 5 հայ, սակայն զոհերի ցանկում 7 հայի անուն կա:
Զոհերի ցուցակում են. Սուսաննա Բույուկլյանը (1968), Զավեն Դավթյանը (1968), Թեւոս Դավթյանը (1947), Իուլիտա Կապուստյանը (1919), Տատյանա Մեդոլյանը (1936), Հովհաննես Շահբազյանը (1929) եւ Լիդյա Շահբազյանը (1935):
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:




























