Չինաստանի Հունան նահանգում, ծնունդից 3 տարի անց, հիվանդանոցից դուրս են գրել աշխարհում ամենափոքր աղջկան, գրում է The Daily Mail-ը:
Լիանգ Քսիաոկսիաոն ծնվել է 1,05 կգ քաշով, 33 սմ հասակով եւ գենետիկ հիվանդությամբ, որը կանգնեցրել է նրա աճը:
Հիմա երեքամյա աղջնակը 2,5 կգ է եւ աճել է ընդամենը 21 սմ: «Ցավոք, Լիանգի մոտ աճը դադարել է եւ այլեւս երբեք չի աճի, սակայն այն, որ նա կենդանի է մնացել եւ բոլոր օրգանները գործում են, մենք մեծ հաղթանակ ենք համարում»,- ասել է հիվանդանոցի բժիշկը, հաղորդում է Lifenews.ru-ն:
Պարզվել է, որ դեռեւս հղիության շրջանում բժիշկները մորը հայտնել են, որ պտուղը սխալ է զարգանում եւ որ երեխան, ըստ ամենայնի, ոչ լիարժեք է ծնվելու, սակայն մայրը հրաժարվել է ազատվել երեխայից: Ծնունդից անմիջապես հետո ինձ ասացին, որ երեխայիս մոտ ծանր հիվանդություն են հայտնաբերել` կապված արտերիալ ճնշման հետ»,-պատմել է Լիանգի մայրը:
Երեխայի բոլոր օրգանները շատ թույլ են եղել եւ բժիշկները նրան տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մեկ տարուց ավելի աղջնակը գտնվել է բժիշկների հսկողության տակ: Մասնագետները հայտարարել են, որ նման հիվանդությամբ երեխաները նույնիսկ մի քանի տարի չեն ապրում:




























