Փարիզաբնակ արտ-դիլեր Կարապետ Բասմաջյանին վերջին անգամ կենդանի տեսել էին 1989թ. հուլիսի 29-ին, երբ դուրս էր եկել Կրեմլի մոտ գտնվող «Մոսկվա»  հյուրանոցից եւ նստել իրեն սպասող մեքենան:

Դրանից հետո հայտնաբերվել էր նրա արյունոտ «Մերսեդեսը», իսկ հետո պատմություններ էին շրջանառվում, թե քաղաքից դուրս հայտանբերել են նրա կտրտված մարմինը:

Ինչպես հաղորդում է  «Toronto Star»-ը, նրա սպանության մեջ հիմնական կասկածյալը   կանդական Մեծ Տորոնտո ագլոմերացիայից բռանցքամարտի նախկին մարզիչ Ալեքսեյ Յարին է կամ Ալեքսանդր Պոդլեսնիյը, ով կանադական ոստիկանության կողմից համարվում է Հյուսիսային Ամերիկայում ռուսական մաֆիայի առաջին անդամներից մեկը:

Մոսկվայում եւ Փարիզում իշխանությունները նույնպես Յարիի նկատմամբ կասկածներ ունեին, ով ներկայումս Ֆրանսիայում 10 հազ. եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել այն պարագայում, երբ շարունակվում է Բասմաջյանի գործի քննությունը:

Աշխատանքային վարկածն այն է, որ Բասմաջյանը խոշոր գումար է տեղափոխել, երբ նրան նկատել են «Ռոսիա» հյուրանոցում ` մտածելով, թե գնում է արվեստի գործերի վաճառքի վերաբերյալ գործարք կատարելու:

Բասմաջյանի այրին ներկայումս օգնում է  Փարիզում Էդուարդ Կալիֆատի ասոցիացիային, որը հումանիտար խումբ է եւ հետեւում է նախկին ԽՍՀՄ-ից մարդկանց անհետացման գործերին:

Ասոցիացիայի ներկայացուիցիչ Դենիս Սելեմը նշել է, որ փարիզցի դատավարոը մի քանի տարի առաջ մեկնել էր Կանադա, սակայն չէր հաջողվել հարցաքննել Յարիին:

Ֆրանսիացի քննիչ Պատրիկ Ռամելը կանադական իշխանությունների հետ քննարկել է Բասմաջյանի գործով  Յարիի Ֆրանսիա էքստարդիցիայի հարցը, քանի որ Բասմաջյանը Ֆրանսիայի քաղաքացի էր:

Առայժմ հայտնի չէ, ինչ-որ չափով նաեւ հետաքննության գաղտնիությամբ  պայմանվորված, թե ինչու Յարիին մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել:

Թեեւ արտ-դիլերի սպանությունը հին գործ է, այն զգայուն է մնում Եվրոպայի համար,  քանի որ հայազգի Բասմաջյանին սիրում էին նրա բարեգործության համար. նա գումար էր հավաքում 1988թ. Սպիտակի երկարաշարժից տուժածներին օգնելու համար:

Յարին սպանության եւ կողոպուտի համար դատապարտվել է 1994 թ-ին` 16  տարվա ազատազրկման: 2010թ. ապրիլին նա էքստրադիցիայի է ենթարկվել Ֆրանսիա, որտեղ պահվել է «Սանտե» խիստ ռեժիմի բանտում: Նա ազատ է արձակվել մայիսին` պայմանով, որ չի բացակայելու Ֆրանսիայից,  քանի դեռ մեղադրանքը չի հանվի:

Յարին եւ նրա փաստաբանը հրաժարվել են մեկնաբանություն տալ Բասմաջյանի գործի հետ կապված, քանի որ, ըստ նրանց,  հետաքննությունը շարունակվում է: