2012 թ. մայիսին ԱՊՊԱ հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 3,5 հազ.-ը, այնինչ 2012 թ.-հունվար-մայիս ամիսների միջին ցուցանիշը 3476 է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն: Նշենք, որ 2011 թ. դիմումների (վթարների) ամսական ցուցանիշը 2100 էր, իսկ կանխատեսումների միջին թիվը` մոտ 3000: Այսպիսով` 2012 թ. հանրապետությունում զգալի աճել են ՃՏՊ-երի թիվը:
Տարեսկզբից ԱՊՊԱ հատուցումները կազմել են մոտ 3.7 մլրդ դրամ (ամսական` մոտ 740 մլն դրամ), որից մայիսին` 660 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ` հունիսի 1-ի դրությամբ ապահովագրված են մոտ 350 հազ. ավտոմեքենաներ, որոնցից ապահովագրական ընկերությունները ստացել են 9.5 մլրդ դրամ ապահովագրավճարներ: Նշենք, որ 2011 թ. հավաքագրվել էր 14.8 մլրդ դրամ, սակայն ապահովագրված մեքենաների թիվը նույնպես մեծ էր` 392.5 հազ.:
Այսպիսով` ապահովագրական ընկերությունների օգուտները 2012 թ. զգալիորեն պակասել են` ի հաշիվ ապահովագրված մեքենաների թվի նվազման, ինչպես նաեւ` հատուցումների աճի:


























