ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Փասադենա քաղաքի Հաղթանակի այգում հուլիսի 22-ին տեղի կունենա Հայ ինքնության 5-րդ ամենամյա փառատոնը: Այն նվիրված կլինի հայերեն առաջին տպագիր գրքի 500-ամյակին, հաղորդում է «Pasadena Star-News»-ը:

Անվճար փառատոնը գեղեցիկ կներկայացնի հայկական մշակույթը, այդ թվում գրականությունը, ճարտարապետությունը, պարերը, երաժշտությունն ու խոհանոցը:

Փասադենայի հայ համայնքի կոալիցիայի նախագահ Խաչիկ Շահինյանի խոսքով, նախորդ տարի միջոցառմանը մասնակցել էր 3 հազար մարդ:

Թեեւ հայերեն առաջին տպագիր գիրքը չի ներկայացվի փառատոնում, սակայն կլինեն տարբեր ժամանակաշրջանների մի քանի հին գրքեր: