Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի հուլիսի 14-ի որոշման համաձայն, ՀՀ տարածքում գործող 8 գրավատներում իրականացվելու են օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Ստուգումներ կիրականացվեն հետեւյալ գրավատներում. «Ազիմուտ», «Սարգիս եւ Նանա», «ՄՄ Նիկա», «Իզի կրեդիտ» (այս ընկերությանը 2 լիցենզիա է տրամադրվել, ինչի հետեւանքով ընկերության անունը նշված է երկու անգամ` յուրաքանչյուր լիցենզիայի գծով առանձին), «Ամունի Գրուփ», «Գեւ Սթար», «Աղվան Թեւոսյան»:
Նշենք, որ հանրապետությունում լիցենզիա ունեն 142 գրավատներ, սակայն գրավատների մի մասն ունի մի քանի լիցենզիա, այդ պատճառով գործող գրավատների քանակը մոտ 130 է:


























