«Սկոլկովո» բիզնես-դպրոցի եկամուտը հունիսի 30-ին ավարտված ֆինանսական տարվա արդյունքներով մեկ տարում անցել է 50 մլն դոլարից, «Մոսկովսկիե նովոստի» թերթի հետ զրույցում ասել է «Տրոյկա-Դիալոգ» ներդրումային ընկերության նախագահ եւ բիզնես-դպրոցի հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը:

«Ընդհանուր եկամուտը գերազանցել է 50 միլիոն դոլար: Եւ դա այն դեպքում, որ նախագիծը գոյություն ունի ընդամենը վեց տարի, իսկ ուսուցումը սկսվել է 2008թ.»,- ասել է Վարդանյանը` հավելելով, որ պետք է անցնի առնվազն 10-20 տարի, նախքան դրա հաջողված լինելու մասին եզրակացություններ արվեն:

Նա նշել է, որ հիմանդիրների բոլոր ակնկալիքներն արդարացել են, «Սկոլկովոն» այժմ ամենահաջողված եւ եկամւտաբեր կրթական նախագծերից է ընդ որում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Եվրոպայում: