Սիրիայում պաշտպանության նոր նախարար է նշանակվել, ով կփոխարինի ահաբեկչության հետեւանքով զոհված Դաուդ Ռաջիհին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով սիրիական պետական հեռուստատեսությունը: ՊՆ-ի նոր ղեկավար է դարձել Ֆահադ Ջասիմ ալ-Ֆրեյջը, ով մինչ այդ Սիրիայի բանակի Գլխավոր շտաբի պետն էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Ռաջիհը զոհվել էր Սիրիայի ազգային անվտանգության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունից: Շենքում ուժային կառույցների ղեկավարների նիստ էր ընթանում:
Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:



























