«ՎԿոնկատկե» սոցիալական ցանցի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Դուրովը պատասխանել է մանկապղծության դեմ պայքարողներին, ովքեր պահանջել էին ՆԳՆ-ից սահմանափակել սոցիալական ցանցի հասանելիությունը` կայքում պոռնոգրաֆիկ նյութերի առկայության պատճառով:
Իր միկրոբլոգում Դուրովը հայտարարել է, որ սոցիալական ցանցում մանկական պոռնոգրաֆիա չկա, իսկ սովորական պոռնոգրաֆիան համարվում է որպես «նյութեր մեծահասակների համար»:
«Ցանկացած նմանատիպ նյութ բողոքի դեպքում վայրկենապես հեռացվում է»,-ասել է նա, հավելելով, որ «մանկապղծության մեջ կասկածվողներն անմիջապես արգելափակվում են եւ կալանավորվում» իսկ նրանց տեսանյութերը անմիջապես հեռացվում է, որի համար մի ողջ բաժին են պահում»:
Դուրովը նաեւ հրապարակել է Անվտանգ ինտերնետի լիգայի գործադիր տնօրեն Դենիս Դավիդովի հղումը, ով ավելի վաղ հանդես էր եկել ի պաշտպանություն սոցիալական ցանցի: Դավիդովի խոսքով, սոցիալական ցանցը փակելու պահանջով հանդես եկող մանկապղծության դեմ պայքարողների արածը պոպուլիզմ է եւ PR:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մանկապղծության դեմ պաքարողները պահանջում են փակել ռուսական ամենախոշոր «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը: Նրանք պնդում են, որ այն վերածվել է մանկական պոռնոգրաֆիայի աղբյուրի: Այս առաջարկությունը պաշտպանել է Ռուս ուղղափառ եկեղեցին:
Սոցիալական ցանցի հասանելիության սահմանափակման պահանջով հանդես է եկել «Գլուխների որսորդները» շարժումը, որը պայքարում է Ռուսաստանում մանկապիղծների դեմ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Շարժման առաջնորդ Սերգեյ Ժուկը «ՎԿոնտակտե» ցանցն անվանել է «պոռնոգրաֆիական տեսանյութերի հսկայական պահեստ, այդ թվում անչափահասների մասնակցությամբ»:
Նշենք, որ 2012 թվականի հունվարի դրությամբ, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի օգտատերերի թիվը անցնում էր 35 մլն-ից:




























