Ստավրոպոլի մարզի Սերնովոդսկ գյուղում այսօր` հուլիսի 18-ի, գիշերը զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Հարավային զինվորական օկրուգի 58-րդ բանակի զինծառայողների եւ տեղի բնակիչների միջեւ: Արդյունքում երկու գյուղացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է մարզի դատախազությունը, որը միջադեպի հետաքննություն է սկսել:
Ծեծկռտուքի պատճառներն ու դրա մասնակիցների թիվը չի հաղորդվում, սակայն, ըստ ամենայնի, գործը լուրջ է: Հաղորդվում է, որ կոնֆլիկտը կանխելու նպատակով, Կուրսկի շրջանի դատախազությունը խորհրդարկցություն է անցկացրել շրջանի վարչակազմի ղեկավարների, ՆԳՆ մարզային բաժնի, 58-րդ բանակի հրամանատարության, ռազմական դատախազության եւ տեղի բնակիչների հետ:
Միաժամանակ, լրատվամիջոցներն արդեն պարզել են միջադեպի որոշ մանրամասներ: Ըստ այդմ, ծեծկռտուքը տեղի է ունեցել զինվորական պոլիգոնի մոտ, որին մասնակցել է շուրջ 40 մարդ: Նախնական տվյալներով, կռիվն սկսվել է պայմանագրային զինծառայողներից մեկի վիրավորական ռեպլիկից, ովքեր սեփական մեքենայով եկել էին տեղի ջրաշտարակի մոտ:
20 զինծառայողները ցանկացել են լողանալ ջրաբաշխիչ ավազանում, սակայն տեղի բնակիչները նրանց դիտողություն են արել, ինչն էլ սուր արձագանքի է արժանացել զինվորականների կողմից:



























