Հանրահայտ հնդիկ դերասան, Բոլիվուդի խորհրդանիշերից մեկը համարվող Ռաջեշ Հանան մահացել է հուլիսի 18 –ին` 69 տարեկանում, երկարատեւ հիվանդությունից հետո:
Հանան կարիերան սկսել է այպես կոչված «Բոլիվուդի ոսկե դարի» շրջանում (անցած դարի 40-60 –ական թվականներին): Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը էկրան է դուրս եկել 1966թ-ին: Նա նկարահանվել է ավելի քան 180 ֆիլմում, եւ դրանց մեծ մասում խաղացել է գլխավոր հերոսի դերը:
Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են «Նվիրվածություն» (1969), «Հացի կտոր» (1974), «Հատուցում» (1981) կինոնկարները:




























