ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով քվեարկությունը մեկ օրով հետաձգվել է եւ տեղի կունենա վաղը` հուլիսի 19-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով «Ռոյթերզը»: Քվեարկությունը հետաձգելու մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ-ին, պահանջելով հետաձգել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ նախագծի քվեարկությանը` կապված Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Քվեարկությունը պետք է տեղի ունենար այսօր` հուլիսի 18-ին:

Հիշեցնենք, որ Դամասկոսում անվտանգության ազգային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել են Սիրիայի բանակի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, պաշտպանության նախարար, Կորպուսի գեներալ Դաուդ Աբդալլահ Ռաջհան, նրա տեղակալը, կորպուսներից մեկի գեներալ Ասեֆ Շաուկաթը եւ երկրի փոխնախագահի օգնական Հասան Թուրքմանին: