Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, կառավարող «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Եվգենի Ֆեդորովը փոփոխություն է առաջարկել «Լրատվամիջոցների մասին» օրենքում, ըստ որի արտերկրյա դրամաշնորհներ ստանալու դեպքում, լրատվամիջոցներն այդ մասին պարտավոր են տեղեկացնել իրենց ընթերցողներին եւ ունկնդիրներին:
Ինչպես հաղորդում է BFM.ru-ն, Ֆեդորովն ընդգծել է, որ փոփոխությունները արտասահմանյան գործակալ ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի շարունակություն է. «Լրատվամիջոցները քաղաքական տարածքում ոչ պակաս ազդեցություն են թողնում, քան այդ կազմակերպությունները»,- նշել է նա: Առաջին ընթերցումը նախատեսվում է հոկտեմբերին:
Մեկ այլ պատգամավոր Իլյա Կոստունովը նշել է, որ որոշ հրատարկչություններ գումարներ են ստանում արտերկրից եւ դառնում «օտարերկրյա պետությունների խոսափողը»:


























