Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, տեղի օդանավակայանից ոչ հեռու, հուլիսի 18-ին, պայթել է իսրայելցի տուրիստներով լի ավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով բուլղարական «ԲԳՆԵՍ գործակալությունը, ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրը: «Ժամանելով Բուրգասի օդանավակայան, Իսրայելի քաղաքացի զբոսաշրջիկները ավտոբուս են նստել: Մի քանի րոպե անց պայթյուն է որոտացել: Մենք այս պահին չենք կարող ասել, թե քանի մարդ է տուժել: Տեղում աշխատում են Բուլղարիայում մեր դիվանագիտական առաքելության աշխատակիցները»,-հայտնել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իլանա Շթեյնը:
Իր հերթին, AFP-ն հայտնել է, որ պայթյունի ժամանակ ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
Բուրգասը Բուլղարիայի մեծությամբ 4-րդ քաղաքն է:


























