Սիրիայի պետական հեռուստատեսությամբ, երկրի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին ընդգծել է, որ հուլիսի 18-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը ցույց է տալիս Սիրիայի թշնամիների թուլությունը Սիրիայի բանակի միահամուռության եւ արիության դեմ: Մասնավորապես, ըստ նրա, ձախողվել են ահաբեկիչների ու նրանց տերերի պլաններն` ուղղված սիրիացիների ազգային միասնականությունը խախտմանը:
Նա տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը դրել է այն երկրների վրա, որոնք զինում ու ֆինանսավորում են ահաբեկչական խմբավորումներին:
Օմրան Ազ-Զոուբին երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գնահատել է որպես հակասիրիական դավադրության վերջին փուլ, որը կազմակերպել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ տարածաշրջանում նրանց հանցակիցները` Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Թուրքիան:




























