Ֆլորենցիայի հնագետները կնոջ աճյունի մնացորդներ են հայտնաբերել, որոնք ենթադրաբար կարող են պատկանել Լիզա Գերարդինիին` Լեոնադո դա Վինչիի «Մոնա Լիզայի» բնորդին:

Նշվում է, որ նույն վայրում մեկ տարի առաջ գանգ եւ ոսկորներ էին գտնել, որոնք եւս  հնարավոր է, որ լինեն հենց նրանը:

Հետազոտությունների ընթացքում գիտնականների գործունեությունը բազմիցս ընդհատվել է ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, սակայն հուլիսի 29-ին շարունակել է  պեղումները`գտնելու համար  մնացած ոսկորները: «Մենք համոզված ենք, որ դրանք պատկանում են Լիզա Գերարդինիին,  սակայն մինչ ԴՆԹ անալիզի արդյունքների ստացումը, պաշոտնապես այդ մասին հայտարարել չեն կարող»,-ասել է հնագետ Սիլվանո Վինսենթին: