Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը դատապարտել է Դամասկոսում Ազգային անվտանգության շենքում իրականացված ահաբեկչությունը, որի ժամանակ զոհվել են Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհան եւ նրա տեղակալ Ասեֆ Շաուկաթը:

Լուկաշեւիչը նշել է, որ Մոսկվայում վճռականորեն դատապարտում են ահաբեկչությունը նրա բոլոր դրսեւորումներով: «Հուսով ենք, որ ահաբեկչության կազմակերպիչները  կհայտնաբերվեն եւ արժանի պատիժ կստանան: Կատարվածում Սիրիայում իրավիճակի հետագա ապակայունացման փորձ ենք տեսնում: Համոզված ենք, որ այդ երկրի ժողովուրդն ու իշխանությունները ներքին ճգնաժամը կարգավորելու քաղաքական կամք կդրսեւորեն»,-հայտարարել է նա:

Իրանը եւս կտրականպես դատապարտել է կատարվածը: Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Ադբոլահիյանը մատնանշել է այն կողմերի ձախողումը, որոնք Սիրիայի գրոհայիններին զինում են` երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: