Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի պես դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին, որը դուռ կբացի Սիրիա ռազմական ներխուժման համար, հաղորդում են սիրիական պետական լրատվամիջոցները:
«Խոսակցությունները շարունակվում են, բայց ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը եւ պատժամիջոցների մենք ընդունել չենք կարող»,-ընդգծել է ռուսաստանցի նախարարը: Լավրովն ասել է. «Այդ պնդումները, թե Ասադը պետք է հեռանա, անելանելի դրության արդյունք են: Իմ կարծիքով, մեր արեւմտյան գործընկերները չգիտեն ինչ անել, այստեղից էլ բխում է նրանց զգացմունքային հռետորությունը»:
Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Լիբիայի դեմ զենքի էմբարգո մտցրեցին, սակայն ընդդիմությունը շարունակում էր զենք ստանալ: «Դա ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների կոպտագույն խախտում էր: Պատասխան չկա հարցին, թե ինչպես հետեւել, որ ընդդիմությունը զնեք չստանա»,-արձանագրել է Լավրովը:




























