Հնդկական օվկիանոսում, Տանզանիայի եւ Զանզիբար կղզու միջեւ հուլիսի 18 –ին ուժեղ քամու պատճառով լաստանավ է շրջվել,  որի արդյունքում առնվազն 12 մարդ է զոհվել,  տասնյակները անհետ կորած են համարվում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, շրջված նավի վրա ավելի քան 280 ուղեւոր է եղել` ներառյալ  30 երեխա, ինչպես նաեւ անձնակազմի վեց անդամները: Սակայն եզակի չեն դեպքերը, երբ լաստանավերը բազմաթիվ չգրանցված ուղեւորներ են տեղափոխում: Ջրից դուրս է բերվել 12 մարմին:

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, սակայն վատ եղանակը խանգարում է նրանց: