ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծննդյան վկայականը կարող է կեղծ լինել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը, որն իր հերթին, հղում է անում շերիֆ Ջո Արփեյոյի հայտարարությանը:
Շերիֆի կարծիքով, Օբամայիի ծննդյան վկայականի պատճենը, որը նրան տրվել է 2011-ին եւ հրապարակվել Սպիտակ Տան կայքում, համակարգչով ստեղծված կեղծ փաստաթուղթ է: Արփեյոն եւ նրա կամավոր օգնականները նման եզրակացության են եկել վերլուծելով ծննդյան վկայականի որոշ հատվածներում ծառայողական թվային շիֆրերը: Պարզվել է, որ փաստաթղթում բացակայել են որոշ տվյալներ, թեեւ «հոր ազգությունը» եւ «հոր աշխատավայրը» տողերը լրացված են եղել:
Օբամային բացահայտելու համար, որպես փորձագետ ներգրավել են նախկին պաշտոնյայի, ում ստորագրությունը դրված է Օբամայի ծննդյան վկայականի վրա եւ ով հետազոտության պահին 95 տարեկան էր: Նախկին պետծառայողը հետաքննության մասնակիցներին բացատրել է թվային շիֆրերի նշանակությունը:
Օբամայի նախագահական արշավի շտաբը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:




























