ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինին` Կուբանում աղետալի ջրհեղեղի կապակցությամբ: Պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայում իրավիճակի կարգավորման քննարկումների համատեքստում Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման քննարկել են այդ երկրում իրավիճակը` արձանագրելով դրա սրման միտումը:
Կողմերը կիսել են Սիրիայում իրավիճակի վերաբերյալ ընդհանուր գնահատականը եւ հակամարտության կարգավորման վերջնական նպատակը: Միաժամանկ` պահպանվում են կարգավորման գործանական միջոցներին վերաբերող մոտեցումների տարբերությունները:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները պայմանվորվել են սերտ երկխոսություն ունենալ տվյալ հարցի շուրջ:




























