ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում երեկ Գյումրիում անչափահաս աղջկա կողմից մորը դանակահարելու գործի առնչությամբ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Մեր հավաստի տեղեկություններով, մորը սուր կտրող-ծակող գործիքով քերծվածքներ է հասցրել նրա 13-ամյա դուստրը` Հասմիկ Պիչոյանը, իսկ վեճը ծագել է կենցաղային խնդիրներից: Մայրը` 47-ամյա Ժաննա Հակոբյանը, հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում եւ ժամանակ առ ժամանակ տուն է վերադառնում: Այս անգամ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի հետեւանքով մայրը ծեծել է դստերը, վերջինս էլ սեղանի վրա եղած դանակով հարվածել է մորը:
Տարածված այն տեղեկությունները, թե 13-ամյա աղջիկը եւս հոգեկան խնդիրներ է ունեցել, իրականությանը չեն համապատասխանում»,- գրում է «Ժամանակը»:



























