Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որտեղ քննարկվել են  Կոնգրեսի կառույցների բարելավման եւ արդյունավետության բարձրացման խնդիրները: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Մասնավորապես, քննարկվել են քաղխորհրդի, Կոնգրեսի խմբակցության, Կենտրոնական գրասենյակի, տարածքային կառույցների ավելի արդյունավետ կապի եւ համագործակցության հետ կապված հարցեր: Երեկվա նիստում քննարկվել են նաեւ  առաջիկա նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ Կոնգրես երիտասարդ ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումների հետ կապված ակցիաների կազմակերպման հարցեր»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: