Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին տեղի են ունենում նախագահական թվով հինգերորդ ընտրությունները: Ժամը 08:00-ին ամբողջ երկրում բացվել են 273 ընտրատեղամասեր, եւս մեկը գտնվում է Հայաստանում ԼՂՀ-ի ներկայացուցչությունում` Հայաստանում ժամանակավոր բնակվող կամ գտնվող ԼՂՀ-ի քաղաքացիների համար: Քվեարկությունը տեղի կունենա 274 ընտրատեղամասերում, որոնցից մեկը գտնվում է Հայաստանում ԼՂՀ-ի ներկայացուցչությունում` Հայաստանում ժամանակավոր բնակվող կամ գտնվող ԼՂՀ-ի քաղաքացիների համար:
Ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 98 հազար 909 մարդ:
Ընտրություններին հետեւում են շուրջ 80 դիտորդներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ Հայաստանից պաշտոնատար անձանց պատվիրակությունը: Ստեփանակերտի Մշակույթի պալատում գործում է մամուլի կենտրոն, որտեղ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները լրագրողների աշխատանքի համար:
Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:



























