Զանզիբարի ափերի մոտ հուլիսի 18-ին վթարված լաստանավի զոհերի թիվը հասել է 27 մարդու, եւս 100-ը համարվում են անհետ կորած:

Ինչպես BBC-ին վկայակոչելով հաղորդում է rbc-ն, փրկվել եւ ափ են տեղափոխվել 145 մարդ: 

Լաստանավն իրականացնում էր Դար էս Սալամ նավահանգստից մինչեւ Զանզիբար երթուղին: Նավում 280 մարդ է եղել` չնայած որ այն նախատեսված է 250 մարդու համար: Զանզիբարի տրանսպորտի նախարար Համադ Մասուդ Համադը հայտնել է, որ  դուրս հանված զոհերի մեջ կան երկու արտասահմանցի: Ըստ նախնական տվյալների` նավում եղել են 12 արտասահմանցիներ: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հնդկական օվկիանոսում Տանզանիայի եւ Զանզիբար կղզու միջեւ հուլիսի 18-ին ուժեղ քամու պատճառով լաստանավ էր շրջվել: 

Փրկարարական գործողությունները շարունակվում են, սակայն դրանց իրականացմանը խանգարում է վատ եղանակը: