Գետափ գյուղից Մարտունի տանող ճանապարահատվածի 19-րդ կմ-ում հուլիսի 19-ին, ժամը 04.09-ին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, պարզվել է, որ մեքենայի վարորդ 42-ամյա Համլետ Նորայրի Բեգլարյանը կարողացել է ինքնուրույն դուրս  գալ մեքենայից: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել ուղեւորներ` 1976թ. ծնված Լիլիթ Հովհաննսիյանին եւ 1999թ. ծնված Անժելա Բեգլարյանին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: «Շեւրոլե Նիվա» մակնիշի c868kx34 պետհամարանիշով մեքենան պատկանում է Նորայր Բեգլարյանին: