Մեքսիկայի հյուսիսում գտնվող Սան Ֆրանցիսկո դը Կոնչոս քաղաքում (Չիուաուա նահանգ) ոստիկանության աշխատակիցների 90%-ը միաժամանակ ազատվել են աշխատանքից:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսիսկայա գազետան», իրավապահների զանգվածային ազատման պատճառը այդ բնակավայրում վերջին ժամանակներս գլուխ բարձրացրած բռնության ալիքն է: Մեկ ամսում քաղաքում 12 սպանություն է գանցվել, այն դեպքում, երբ քաղաքի բնակրության թիվն ընդամենը 3000 մարդ է, գրում է «FirstNews»-ը: Հեռացող ոստիկանները բողոքել են անհրաժեշտ սարքավորումների եւ անվտանգության որեւէ երաշխիքի բացակայությունից:

Այժմ տեղական ոստիկանությունում ընդամենը չորս աշխատակից են մնացել, ինչն էլ երկրի ղեկավարությանը ստիպել է օգնություն խնդրել դաշնային իշխանություններից, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մեքսիկայում ոստիկանները հեռանում են` վախենալով սեփական կյանքի համար: 2011թ. օգոստոսին դարձյալ Չիուաուա նահանգի Ասենսյոն քաղաքը մնացել էր ընդհանրապես առանց ոստիկանների: