Գրենլադիայում հսկայական այսբերգ է գոյացել, որը երկու անգամ մեծ է Մանհեթենից: Հսկայական սառցե բեկորը հայտնաբերել են NASA-ի արբանյակները: Այն պոկվել է Պետերմանի սառցադաշտի հյուսիսային մասից:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, գիտնականների հաշվարկներով, այսբերգի մակերեսը գերազանցում է 120 քառակուսի կմ-ն: Մասնագետները չեն բացառում, որ այդ երեւույթը կապված է գլոբալ տաքացման հետ:
Նշվում է, որ նման բան արձանագրվել է վերջին 150 տարվա մեջ առաջին անգամ: «Սա անհանգստացնող իրադարձություն է: Այսօր մենք տեսնում ենք երեւյթներ, որոնք նախկինում չեն եղել»,-հայտարարել է Դելեվեր նահանգի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Մունչոուն, որի խոսքը մեջբերում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Երկու տարի առաջ Պետերմենի սառցադաշտից կրկին մեծ կտոր էր պոկվել: 260 քառակուսի կմ մակերեսով այսբերգը առաջացել է Գրենլանդիայի եւ Կանադայի միջեւ Հյուսիսային բեւեռից շուրջ հազար կմ հեռավորության վրա:




























