Ամառվա շոգերի հետ կապված «Շտապօգնություն» ՓԲԸ-ում կանչերի թիվը չի ավելացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Մեկ շաբաթվա կտրվածքով «Շտապօգնությունը» Երեւանում օրական սպասարկել է միջինում 530-550 կանչ, օր է եղել` 580, եղել է նաեւ 550:
Թագուհի Ստեփանյանըւ նշեց, որ շոգի հետ կապված կանչերը չեն ավելացել, ինչը թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդամենը վերջին երկու օրերին է ավելի շոգ եղել, իսկ մինչ այդ այդքան էլ շոգ չէր:
Ինչպես միշտ, «Շտապօգնության» կանչերի մեջ առաջին տեղը գրավում են սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդ տեղը` սուր ռեսպիրատոր հիվանդությունները, իսկ երրորդը` վնասվածքները:



























