Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ասկերանի շրջանում, Մշակույթի տանն, այսօր` հուլիսի 19-ին, առավոտյան ժամը 10:00-ին, քվեարկել է ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քվեարկել է Ղարաբաղի ապագայի օգտին, նշելով, որ հիմնական խնդիրը ուժեղ եւ միացյալ Հայաստան ստեղծելն է:

«Եթե ես հաղթեմ ընտրություններում, ես կլինեմ բոլոր արցախցիների նախագահը եւ չեմ հետապնդի նրանց, ովքեր ժամանակին հետապնդել են ինձ»,-ասել է Բալասանյանը:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն: