Հուլիսի 18-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 59-ամյա Ջուլետա Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք բաց պատուհանից մտել են իրենց բնակարան, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել եւ հափշտակել են ոսկյա մատանի, ականջօղ, բջջային հեռախոս, խմիչքներ ու դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է նախկինում դատված, 57-ամյա Հենրիկ Հ.-ն, ով մարտի 16-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հենրիկ Հ.-ի հանցակցի անձը պարզելու եւ նրան ու Հենրիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: