Վենեսուելան ցանկանում է Ռուսաստանից մի քանի Սու-35 բազմաթիրախ կործանիչներ գնել: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», նախագահի խոսքով` հենց անվտանգությունը, պաշտպանվելու ունակությունը եւ պետության զարգացումը պետք է գլխավոր հարցերը դառնան երկրի ազգային անվտանգության ապահովման գործում: «Ես Ռուսաստանի կառավարությանն արդեն իրազեկել եմ, որ պատրաստ ենք գնահատել առաջիկա տարիներին Սու-35 կործանիչների հնարավորությունը` մեր պաշտպանական հզորությունների ամրապնդման համար»,- Չավեսի խոսքերն է մեջբերում Վենեսուելայի ազգային ռադիոն:
«Լավ պաշտպանված եւ երաշխավորված այդ անկախությունը մեզ նոր Վենեսուելա, նոր հայրենիք կառուցելու, նոր հորիզոններ նվաճելու հնարավորություն կտա», - մեջբերում է dni.ru-ն:
Նշենք, որ Ռուսաստանը Վենեսուելային հիմնական զենք մատակարարողներից է: 2011թ. տվյալներով` այդ երկիրն առաջին տեղն է զբաղեցրել ռուսական զենքի ներկրողների ցանկում` ըստ Զենքի համաշխարհային առուտրի վերլուծության կենտրոնի վարկանիշի:



























