Լեռնային Ղարաբաղի հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն այսօ`ր հուլիսի 19-ին, քվեարկել է Ստեփանակերտի թիվ 5 դպրոցում` հանուն ուժեղ պետության:
Նա նշել է, որ ինքը հրաշալի տրամադրություն ունի եւ քվեարկել է ուժեղ ու միացյալ պետության համար: «Եթե ժողովուրդն ինձ ընտրի, ես կշարունակեմ կառուցել անվտանգ եւ զարգացած Ղարաբաղ»,-հայտարարել է Բակո Սահակյանը, նշելով, որ ժողովուրդը մեծ համախմբվածություն է դրսեւորել եւ դա ապացուցում է, որ Արցախը զարգացման ճիշտ ուղի է ընտրել»,-ասել է նա:
Գործող նախագահը նաեւ ընդգծել է, որ ժողովուրդը ինքը կկատարի իր ընտրությունը, ուղղակի պետք է սպասել մինչեւ քվեաթերթիկների հաշվմանը: Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ լրատվամիջոցները միշտ օգնել են ժողովրդավարական եւ ազատ Արցախի կայացմանը եւ հույս հայտնել, որ հետագայում եւս այդպես կլինի:
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:



























