Բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը «տարվա մարդ» կոչմանն է արժանացրել իրանցի այն երիտասարդ կնոջը, ով զոհվել էր Իրանի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերի ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, թերթի գնահատմամբ, 26-ամյա Նեդա Աղա-Սոլթանը դարձել է բռնատիրության դեմ պայքարի խորհրդանիշ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին անցկացված նախագահական ընտրություններից հետո Իրանում հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերընտրման կապակցությամբ։ Զանգվածային բողոքի գործողությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել է 12 մարդ: Բազմաթիվ մարդկանց աչքի առաջ իրանցի կնոջ գնդակահարության կադրերը մինչ օրս էլ հեղեղված են ինտերնետում: